среда, 11 марта 2020 г.

Հյուսված պատմություն

Մեր ընտանիքի բոլոր կանայք գործում էին, ավելին՝ տատիկս ու հորեղբորս կինը գորգեր էին հյուսում... Գորգագործ տատիկս իր վերջին կարպետը գործեց ութսունն անց տարիքում, իսկ իր թոռներից յուրաքանչյուրին բաժին հանեց իր գործած գորգերից մեկը...

понедельник, 26 сентября 2016 г.

Սոնետներ առ

Սոնետ առ նվաստիս
Ես, երեկոյան մայրամուտի շողերի վայելքի տակ, կիսափակ աչքերով խմում էի Նրանցից եկող ուժը:
Շողերից արձակվող լույսը անփոխարինելի ջերմությամբ հորդորում էր աղոթել առ Աստված և ասել:
Լեզուս վերջապես խաղաղված ու անթեղված իր օջախում՝ ձեռք էր քաշել ու հրաժարվել իր սովորական պարտականությունից:
Լռությունն աստիճանաբար օձային սողքով պարուրում էր ինձ ու վերջնականապես ինձ զրկում խոսելու կարողությունից:

вторник, 12 января 2016 г.

Երբ այնքան ունես

Երբ այնքան ունես, որ կարողանում ես տալ,
Դու տալիս ես, մարդիկ՝ անհագորեն վերցնում,
Տալիս ես սիրով, տալիս ես ամեն ինչ.
Սեր, որով լցվում են ու ապրում,
Համբերություն, որով կարողանում են,
Առաջ քայլելու վստահություն, որով մինչև անգամ վազում են,
Ստեղծագործելու կարողություն, որով թռչում են,
Ու մտքեր, մտքեր, մտքեր, որ դառնում են
Ներկա, գործ ու պատմություն,
Տալիս ես, որովհետև անսպառ ես,
Որովհետև դու ստանում ես,
Որովհետև տալուց բացի
Դու ունես նաև ստանալու շնորհ…
Բայց երբ գալիս են թաքուն ու գողանում են,
Դու թալանված ես զգում քեզ արդեն,
Ու, ափսոս, ավաղ, ժամանակ է պետք,

Որ կորուստն այդ դու վերականգնես…
12.01.2016

среда, 30 октября 2013 г.

Ինչու է այսքան մութ մութը

Ո՞ւր է մութը, որտե՞ղ է թաքնվում նա: Ես ուզում եմ մթության տանը լինել ու բացահայտել, թե ինչո՞ւ է այսքան մութ մութը: Ես ուզում եմ հեղափոխական կոչեր անել մթին, որպեսզի նա կարողանա ձերբազատվել ինքն իրենից, իր քողի տակ տեղի ունեցող ամեն բան ի ցույց դնի, որ ամաչի, որ տարածվի ու թոթափվի վերջիվերո, տարածվելով՝ մաքրագործվի: Մութը մթից … Որովհետև չեմ հասկանում, թե ինչու է այսքան մութ մութը…

Որովհետև...

Դա այն պատառն էր, որ կուլ չգնաց: Թեկուզև սոված էիր, թեկուզ գիտեիր, որ քեզ մի պատառ է պետք, որովհետև առանց դրա չես կարող շարունակել: Բայց կուլ չգնաց պատառը: Կուլ չգնաց…

Հայրիկ

Արդեն ինչքա՜ն ժամանակ է, ինչքա՜ն ժամանակ է, որ քեզ կարոտում եմ…

Զարմացած ու մաքուր աչքեր

Զարմացած ու մաքուր աչքեր, անեղծ ու միամիտ հոգու արտացոլանքներ: Եւ նրանց դեմ աղտեղություններով լեցուն մի աշխարհ, որտեղ ամեն ինչ անսպասելի, անհավատալի վատ է…