среда, 11 марта 2020 г.

Հյուսված պատմություն

Մեր ընտանիքի բոլոր կանայք գործում էին, ավելին՝ տատիկս ու հորեղբորս կինը գորգեր էին հյուսում... Գորգագործ տատիկս իր վերջին կարպետը գործեց ութսունն անց տարիքում, իսկ իր թոռներից յուրաքանչյուրին բաժին հանեց իր գործած գորգերից մեկը...
Մեր ընտանիքի բոլոր կանայք գործում էին, ավելին՝ տատիկս ու հորեղբորս կինը գորգեր էին հյուսում... Գորգագործ տատիկս իր վերջին կարպետը գործեց ութսունն անց տարիքում, իսկ իր թոռներից յուրաքանչյուրին բաժին հանեց իր գործած գորգերից մեկը... Մայրիկիս գործած շորերն ու գուլպաները ամենատաքն էին, իսկ երբ հատկապես թոռների համար էր գործում, դրանք նաև ամենանուրբն էին` հիվանդություններից պահպանելու զորությամբ օժտված:
Թելեր կծկելու մոգությունը հենց բաբոս սովորեցրեց ինձ, կապ ընկած թելի հատվածը համբերատար քանդելը, թելն ու կծիկը սիրելը, կծիկի համաչափ լինելուն հետևելը, հին գործվածքը քանդելը, թելը մշակելն ու դրանով նորից գործելը... Այդ կախարդական գործողության ընթացքին մասնակցում էին նաև տղամարդիկ, նրանք իրենց թևերի վրա էին պահում նոր թելի կապոցը, որտեղից թելը ձգվում հասնում էր տատիկիս ծերացած,կնճռապատ ձեռքերին ու, իր վրա առնելով նրա ափերի ջերմությունն ու ինչ-որ մի շատ հետաքրքիր պատմություն կամ հեքիաթ պատմող թավշյա ձայնի կենսուրախ հնչյունները, դառնում էր կծիկ...

Комментариев нет:

Отправить комментарий