среда, 30 октября 2013 г.

Ինչու է այսքան մութ մութը

Ո՞ւր է մութը, որտե՞ղ է թաքնվում նա: Ես ուզում եմ մթության տանը լինել ու բացահայտել, թե ինչո՞ւ է այսքան մութ մութը: Ես ուզում եմ հեղափոխական կոչեր անել մթին, որպեսզի նա կարողանա ձերբազատվել ինքն իրենից, իր քողի տակ տեղի ունեցող ամեն բան ի ցույց դնի, որ ամաչի, որ տարածվի ու թոթափվի վերջիվերո, տարածվելով՝ մաքրագործվի: Մութը մթից … Որովհետև չեմ հասկանում, թե ինչու է այսքան մութ մութը…

Որովհետև...

Դա այն պատառն էր, որ կուլ չգնաց: Թեկուզև սոված էիր, թեկուզ գիտեիր, որ քեզ մի պատառ է պետք, որովհետև առանց դրա չես կարող շարունակել: Բայց կուլ չգնաց պատառը: Կուլ չգնաց…

Հայրիկ

Արդեն ինչքա՜ն ժամանակ է, ինչքա՜ն ժամանակ է, որ քեզ կարոտում եմ…

Զարմացած ու մաքուր աչքեր

Զարմացած ու մաքուր աչքեր, անեղծ ու միամիտ հոգու արտացոլանքներ: Եւ նրանց դեմ աղտեղություններով լեցուն մի աշխարհ, որտեղ ամեն ինչ անսպասելի, անհավատալի վատ է…

Ճախրանք

Ճախրանքը սկսվում է վստահությունից: Վստահության հիմքում ընկած է հավատը: Հավատի հիմքում` սերը:

Թակոց

Նա թակեց դուռը: Սիրտն ավելի արագ սկսեց բաբախել: Ծնկները թուլացան: Բոլոր նյարդերը լարվեցին մինչև վերջ: Դուռն անարձագանք էր: Սպասեց մի փոքր: Հետո ձեռքն ակամայից նորից մեկնեց` դուռը թակելու համար: Բայց ձեռքը կախվեց օդում: Համարձակությունը չէր հերիքում նորից թակելու համար…

Կանթեղի լույսով

Ո՞վ ես դու: Երբևէ քեզ այս հարցը տվել ե՞ս: Երբևէ նայե՞լ ես քո ներսը և մտածե՞լ ես այն վարագույրների մասին, որոնք ծածկում են քեզ և ապահովում քո փախուստը...

вторник, 29 октября 2013 г.

Տարօրինակ, տարօրինակ

Անցանկալի մի քանի ժամը ձգվեց տարվա պես:
Տարօրինակ անսպասելի ու անկանխատեսելի ձևով վրա հասավ հաճելին, հաճելի ժամերի գումարումը: Տարօրինակ ձևով շատ արագ անցան հաճելի ժամերը...
Ու դարձան հերթական հուշ, թռան, դարսվեցին մյուս հուշերի վրա...

вторник, 15 октября 2013 г.

Իմ շոկոլադե կոնֆետները

Երբ շոկոլադե կոնֆետների հսկայական տուփը ձեռքիս ես շրջում էի փողոցներով ու փորձում էի մարդկանց հյուրասիրել, նրանք ինձ նայում էին զարմացած աչքերով: Նրանցից ոմանք մտածում էին՝ ինչո՛ւ է տեսնես հյուրասիրում: Ոմանք էլ մտածում էին՝ տեսնես ո՛ւմ և ինչո՛ւ է կաշառում: Մի քանիսը մտածում էին՝ երևի ցնդած է: Մի քանիսն էլ՝ էս ի՛նչ փորձանք է, ինչքան հեռու, էնքան լավ...

Դե ասա՛, պատմի՛ր

Դե ասա՛, պատմի՛ր. չէ՞ որ դու նրա կողքին էիր, երբ նա դեռևս նորածին, ինչ լույս աշխարհ էր եկել, անընդմեջ երկու ժամ լալիս էր ու նվում:
Պատմի՛ր, խնդրում եմ...
Չէ՞ որ դու տեսար, թե նա ինչ էր զգում, ի՛նչ էր զգում, երբ քիթ ու բերանից արյունը հոսում էր... Երբ նա ցանկանում էր մահանալ, խեղդվում էր, որովհետև փոքրիկ թոքերի մեջ օդ չկար, և նրա փոքրիկ օրգանիզմը ապրելու համար առայժմ միայն թթվածին էր  ուզում, մի՛այն թթվածին...

среда, 9 октября 2013 г.

Անվերնագիր

             
Անդադար մտքերի տեղապտույտից
Ինձ այս ու այն կողմ եմ տալիս,
Հինավուրց փոշին ելել
Ու հոգուս վրա է մաղվում:

суббота, 5 октября 2013 г.

Ու հիմա ինչ…


Ու հիմա ինչ…
Ու ինչու է սիրտդ ճմլվում…
Ինչու են աչքերդ անորոշ հեռուն պրպտում…

Ես գիտեմ, որ սպասել ես

Ես գիտեմ, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ, բոլորովին այլ կերպ` երկուսիս կյանքում էլ, եթե ես չվերցնեի խոսափողը, եթե չթաքցնեի արցունքներս ու եթե, ձայնիս հնարավորինս պնդություն հաղորդելով, չասեի.
-Էլ չզանգես…