суббота, 5 октября 2013 г.

Ու հիմա ինչ…


Ու հիմա ինչ…
Ու ինչու է սիրտդ ճմլվում…
Ինչու են աչքերդ անորոշ հեռուն պրպտում…
Ինչ են փորձում գտնել տարածության այդ անիմաստ փնտրտուքի մեջ…
Ինչու են երկրորդական դառնում ամեն բան` ընտանիք, աշխատանք, գործեր…
Ինչու ես մի կողմ ձգում անհետաձգելի ամեն բան ու ոչինչ չես անում…
Անթարթ նայում ես մի կետի այնպես, ասես հենց այդտեղ է սկսվում ու վերջանում աշխարհը:
Ասես բոլոր իմաստություններն ու անիմաստություններն այդտեղ են խաչաձևվում:
Ասես` ուր որ է կբացահայտես քողարկված խորհուրդներ, որոնք դարեր շարունակ մարդիկ փորձում են բացահայտել:
Նայում ես: Անշարժ: Անթարթ: Ակնդետ: Ընդարմացած:
Ու իսկապես էլ բացահայտում ես, բացահայտում ես, որ հետ քաշող, որ ոտքերիցդ բռնող այդ անտանելի անցյալը կարող է կոկորդիցդ այնպես բռնել, որ ընդարմանաս, որ ոչինչ չկարողանաս անել, բացի անորոշ տարածությունն անթարթ աչքերով պեղելը…
Միայն սիրտդ չի ընդարմանում…
Ու սիրտդ ճմլվում է…

Հիմա ի՞նչ…

Комментариев нет:

Отправить комментарий