вторник, 15 октября 2013 г.

Իմ շոկոլադե կոնֆետները

Երբ շոկոլադե կոնֆետների հսկայական տուփը ձեռքիս ես շրջում էի փողոցներով ու փորձում էի մարդկանց հյուրասիրել, նրանք ինձ նայում էին զարմացած աչքերով: Նրանցից ոմանք մտածում էին՝ ինչո՛ւ է տեսնես հյուրասիրում: Ոմանք էլ մտածում էին՝ տեսնես ո՛ւմ և ինչո՛ւ է կաշառում: Մի քանիսը մտածում էին՝ երևի ցնդած է: Մի քանիսն էլ՝ էս ի՛նչ փորձանք է, ինչքան հեռու, էնքան լավ...

Մինչդեռ ես լայնաժպիտ ու առատաձեռն հյուրասիրում էի բոլոր մարդկանց, անխտի՛ր բոլոր մարդկանց իմ շոկոլադե համեղ կոնֆետները, նրանցից ոմանք վերցում էին զարմանքով ու չէին հասկանում, թե ինչում եմ հյուրասիորւմ: Ոմանք էլ վերցնում էին ու չէին հասկանում, թե ում եմ կաշառում: Ոմանք արհամարհանքով մերժում էին՝ հաստատ համոզվելով, որ ես ցնդած եմ: Մի քանիսն էլ դեռ հեռվից հեռու ճանապարհն էին փոխում՝ մտածելով, որ ես փորձանք եմ: Կային մարդիկ էլ, ովքեր ճանկում էին ու փորձում հնարավորինս շատ վերցնել...
Իսկ ես լայնաժպիտ ու առատաձեռն բաժանում էի իմ համեղ շոկոլադե կոնֆետները ու ինձ համար չէի պահում:
Բայց մարդիկ այդպես էլ չէին հասկանում իմ առատաձեռնությունը...

Комментариев нет:

Отправить комментарий