вторник, 29 октября 2013 г.

Տարօրինակ, տարօրինակ

Անցանկալի մի քանի ժամը ձգվեց տարվա պես:
Տարօրինակ անսպասելի ու անկանխատեսելի ձևով վրա հասավ հաճելին, հաճելի ժամերի գումարումը: Տարօրինակ ձևով շատ արագ անցան հաճելի ժամերը...
Ու դարձան հերթական հուշ, թռան, դարսվեցին մյուս հուշերի վրա...

Տարօրինակ, տարօրինակ զգացողություն եմ ունենում, երբ հիշում եմ քեզ:
Երբ հիշում եմ քեզ, օդը թարմանում է ու լավատեսությամբ լցվում: Տարօրինակ կերպով արև է բացվում, թեկուզև երկնքում չկա կտոր մի կապույտ, ամբողջապես ծածկված է մռայլ ու ամպրոպաբեր ամպերով...
Տարօրինակ կերպով հաճելի հուշ դարձած այդ օրվա մի քանի ժամերը մի տարօրինակ թարմություն բերեցին իմ կյանք: Այնքան տարօրինակ, որ բառերը չեն հերիքում այն նկարագրելու համար:
Երբեք չգիտես, քեզ թվում է, որ էլ հնարավոր չի, բայց մի թաքուն անկյունից կյանքը մի անսպասելի ցատկով մի հետաքրքիր վրձնահարված է հասցնում ուղիղ քիթմռութիդ այնքան անսպասելի, այնքան տարօրինակ, բայցև այնքան հաճելի, որ օրեր շարունակ այդ պահի հուշը անընդհատ պտտվում է ներսումդ՝ մարսվող սնունդի պես ու քեզ լցնում անհրաժեշտ էներգիայով...
Տարօրինակ անսպասելի ու անկանխատեսելի ձևով վրա հասավ հաճելին, հաճելի ժամերի գումարումը: Տարօրինակ ձևով շատ արագ անցան հաճելի ժամերը...
Ու դարձան հերթական հուշ, թռան, դարսվեցին մյուս հուշերի վրա...

Комментариев нет:

Отправить комментарий