среда, 30 октября 2013 г.

Որովհետև...

Դա այն պատառն էր, որ կուլ չգնաց: Թեկուզև սոված էիր, թեկուզ գիտեիր, որ քեզ մի պատառ է պետք, որովհետև առանց դրա չես կարող շարունակել: Բայց կուլ չգնաց պատառը: Կուլ չգնաց…
Քարացավ, գունդ դարձավ ու մնաց կոկորդում: Որովհետև… Որովհետև դժվար է հավատալ մարդու պարզությանը: Որովհետև մարդիկ այդ պարզությունն ընկալում են որպես խորամանկություն: Որովհետև հեշտ է դատապարտելը, որովհետև կան մարդիկ, ովքեր սրտատրոփ սպասում են ձախողումների, որ քննադատեն ու խորիմաստ խոսքեր ասեն: Նրանց փիլիսոփայելու համար անպայման ուրիշի անկումը կամ գոնե ձախողումն է պետք:
Որովհետև… Որովհետև իրականում դժվար է ապրելը, ուղղակի ապրելը… Պարզապես ապրելը՝ ոչ թե ուրիշների համար, ոչ թե ուրիշների կյանքով, այլ ամեն մեկն իր համար, ամեն մեկն իր կյանքով… որ չդառնաս կուլ չգնացող պատառ:

Комментариев нет:

Отправить комментарий