среда, 30 октября 2013 г.

Ճախրանք

Ճախրանքը սկսվում է վստահությունից: Վստահության հիմքում ընկած է հավատը: Հավատի հիմքում` սերը:
Իսկ սիրուց լույս է ծնվում: Ճախրել չկարողացողները սողում են ու նախանձով են նայում ճախրողներին: Նրանք ընդունակ են ամեն գնով ճախրողին ցած տապալելու, քանի որ իրենք մինչև անգամ քայլել չեն կարող, սողում են: Իսկ ճախրելու համար պետք է վստահություն, որի հիմքում ընկած է հավատը, իսկ նրա հիմքում` սերը… Լույսը հեռու չէ. ուղղակի ներս նայել է պետք. այն բոլորիս հոգիների մեջ է:

Комментариев нет:

Отправить комментарий