среда, 30 октября 2013 г.

Կանթեղի լույսով

Ո՞վ ես դու: Երբևէ քեզ այս հարցը տվել ե՞ս: Երբևէ նայե՞լ ես քո ներսը և մտածե՞լ ես այն վարագույրների մասին, որոնք ծածկում են քեզ և ապահովում քո փախուստը...

 Իսկ ինքդ քո առաջ կանգնե՞լ ես մերկ ու թափանցիկ, առանց ավելորդ ձևերի, որով պարուրված են գրեթե բոլոր այն մարդիկ, և, իհարկե, առանձնապես այն մադիկ, ովքեր համարձակություն չունեն կյանքում լինելու այն, ինչ իրականում կան: Գուցե դու քաջ չես, բայց գոնե ա՞յն ես, ինչ մարդիկ կարծում են քո մասին: Ես գիտեմ, որ առանց դիմակի ապրելու համար քաջություն է պետք և որ մարդիկ նմաններին իրենց ցեղից չեն համարում, խենթի պիտակ են փակցնում և օտարում ու խուսափում եմ նրանցից, քանզի ճշմարտության աչքերին նայելը միշտ էլ դժվար է, իսկ այդ մարդիկ հենց ինքը՝ ճշմարտությունն են:
Իսկ հիմա գոնե կմտածե՞ս, որ դու ամբողջապես կազմված ես ստից ու կեղծիքից:
Ինքդ քեզ կվստահե՛ս նորից, բայց գոնե կհիշե՞ս, որ քո էությունը կեղծ է ու բնականից շեղվել է այնքան, որ մոռացել ես արդեն քո արմատը և հարազատ  ակունքը, որը քեզ ապրելու բնականոն հուն էր տվել:
Այո, երբեմն-երբեմն սիրտդ կտրոփի ակունքիդ կանչից, բայց այլևս կհուզվե՞ս կամ կանսա՞ս այդ ձայնին, թե՞ կշարունակես կյանքիդ բազմաբարդ պայքարը՝ ամեն ինչից սարսափելով ու վախվորած, մյուս կողմից էլ խաղի մեջ մտած, որ ապացուցես, որ դու լավն ես:
Ներս մտիր, նե՛րս մտիր մի պահ, փորձ՛ր ծանոթանալ ինքդ քեզ հետ.չէ՞ որ կյանքն այս հավերժ չէ, և անհունն էլ քեզ օտար է: Ուշադիր զննիր քո ներքին սենյակների ապականությունն  ու կյանքիդ ողջ փոշին շնչիր, թերթիր թերթիկները հուշերիդ և առանձնացրու այն վայրկյանները,, որ առանց կեղծիքի ես ապրել, շնչել ես արդարության ու անկեղծության կենարար քաղցրությունը և երանավետ հանգիստն զգացել քո հոգու խորքում: Ներս մտիր ու մի վախեցիր քո սեփական մերկությունից, այդ մերկությունը քեզ կբերի խաղաղություն և հանգիստ...
Ու կբարձրանաս միանգամից և  կկարողանաս նայել քո իսկ աչքերի մեջ: Չես խուսափի ինքդ քո հայացքից...

Комментариев нет:

Отправить комментарий